Ռադիո «Marca»-ի լրագրողը հունից հանել է «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյին՝ մեղադրելով թիմին ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հարցում:
«Շատ հիասթափեցնող արդյունք է: Մենք փորձում էինք, սակայն ոչինչ չէր ստացվում: Մենք պետք է աշխատենք մեր սխալներն ուղղելու վրա: Ներողություն ենք խնդրում երկրպագուներից այն ֆուտբոլի համար, որ ցուցադրեցինք:
Երկրպագուները թիմին սուլելու իրավունք ունեն, երբ մենք վատ ենք հանդես գալիս: Մենք փորձում էինք, սակայն չստացվեց»,- ասել է Մարսելոն:
Ռադիո «Marca»-ի թղթակից Անտոն Մեանայի հարցին, թե ինչու թիմն անհրաժեշտ տրամադրվածությունը չուներ հանդիպմանը, Մարսելոն արձագանքել է. «Դուք ֆուտբոլ խաղացե՞լ եք, Դուք երբևէ խաղացե՞լ եք «Բեռնաբեու»-ում: Դուք լավագույն մարդը չեք, որ պետք է խոսի տրամադրվածության մասին: Դուք հիմար եք»:










































