Tompson-Reuters-ի անցկացրած հետազոտության արդյունքներով՝ Ֆրանսիան 3-րդ տեղում է աշխարհի ամենաինովացիոն երկրների ցուցակում՝ զիջելով Ճապոնիային և ԱՄՆ-ին, իսկ Եվրոպայում՝ բացարձակ առաջատարը: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Իրենց մշակումներով աչքի ընկած ֆրանսիական ընկերություններ են՝ Alcatel-Lucent-ը, Alstom-ը, Arkema-ն, Safran-ը, Saint-Gobain-ը, Thales-ը, Baleo-ն և CEA, CNRS, IFP կազմակերպությունները:
Վարկանիշային աղյուսակը կազմելիս մասնագետները հաշվի են առել յուրաքանչյուր երկրում գրանցված արտոնագրերի քանակը, հավանության արժանացված արտոնագրերի հարաբերակցությունը գրանցվածների նկատմամբ, դրանց աշխարհագրական դիապազոնն ու նշանակությունը:











































