Թուրքիայի Իզմիր նահանգի Բայանդուր շրջանում վերականգնված հայկական եկեղեցին օգտագործվում է որպես թղթի պահեստ: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային կազմակերպության ղեկավար Վոգուր Դեմիրզենին: Նշվում է, որ եկեղեցին պահեստի է վերածվել տեղի իշխանության որոշմամբ:
«Այստեղ մշակութային կենտրոն բացելու փոխարեն՝ տաճարը թղթի պահեստի են վերածել»,- գրում է Դեմիրզենը:
1857-ին կառուցված եկեղեցին, Հայոց ցեղասպանությունից հետո օգտագործվել է որպես կինոթատրոն:
Որպես մշակութային հուշարձան օգտագործվելու համար Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը և Իզմիրի ղեկավարությունը դրա վերականգնման վրա ծախսել է 1մլն թուրքական լիր:












































