Բրյուսելում և նրա արվարձաններում հակաահաբեկչական շրջայցերի շրջանակներում ոստիկանությունն առնվազն 10 մարդու է ձերբակալել: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը:
Ավելի վաղ ոստիկանությունը Բրյուսելի մոտ ավտովերալիցքավորման կետում ևս 6 երիտասարդի է ձերբակալել: Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնում է բելգիական La Libre Belgique թերթը:
Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակ է հայտարարվել անցած գիշեր հյուսիսարևմտյան Մոլենբեկ կոմունայում խուզարկությունների շարքից հետո: Ոստիկանությունն այնտեղ, Ֆրանսիայում ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով ևս մեկ հոգու է ձերբակալել, նաև զենքի պահեստ է հայտնաբերել, և ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթուցիկի արտադրության լաբորատորիա: Հանգստյան օրերին Բրյուսելում փակ են խոշոր խանութները, համերգային և ցուցահանդեսի սրահները, մարզադաշտերը, լողավազանները, ակումբները:
Վերջին շաբաթում Բրյուսելում ավելի քան 30 հակաահաբեկչական շրջայց է իրականացվել, որոնց արդյունքում 22 մարդ է ձերբակալվել:









































