«Մեմֆիս»-ի կենտրոնական բասկետբոլիստ Մարկ Գազոլը մարզական կարիերայում առաջին անգամ դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ:
«Հյուսթոն»-ի հետ հանդիպմանը(96:84) իսպանացին իր ակտիվում գրանցել է 16 միավոր, 11 անդրադարձ, 11 միավորային փոխանցում և 4 խլում:
«Գրիզլիս»-ի վերջին բասկետբոլիստը, ում հաջողվել է թրիփլ-դաբլի հեղինակ դառնալ, եղել է Մարկ Գազոլի եղբայրը՝ Պաու Գազոլը(2007թ.):








































