Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայի 13-րդ տուրում կայանալիք «Միլան»-ի հետ խաղից ակնկալիքների մասին։
«Սա շանս է մրցաշարային աղյուսակում շրջանցել «Միլան»-ին։ Իհարկե, «Յուվենտուս»-ի և «Միլան»-ի դիմակայությունը միշտ ամենահետաքրքիրների շարքում է եղել Իտալիայում։ Բայց առաջին հերթին սա երեք միավոր վաստակելու հնարավորություն է։
Մեր որոշ ֆուտբոլիստներ բարդ շաբաթ ունեցան։ Պոլ Պոգբան, Պատրիս Էվրան ու Սամի Խեդիրան ահաբեկչության ժամանակ Փարիզում էին։ Բայց նրանք արդեն որոշ ժամանակ Թուրինում են՝ հանգիստ մթնոլորտում։
Ինչ վերաբերում է վնասվածք ստացածներին, ապա Բուֆոնն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի։ Այսօր նա բուժզննում կանցնի։ Մանջուկիչն ու Լիխտշտայները մարզվել են ընդհանուր խմբում ու կարող են խաղալ»,- Ալեգրիի խոսաքերը մեջբերում է «Յուվենտուս»-ի պաշտոնական կայքը։







































