Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հարթակ դուրս կգա 98 երկրի 609 ծանրորդ (266 կին և 343 տղամարդ)։ Աշխարհի առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային է։
Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ղազախստանի հավաքականի լեգենդար ծանրորդ, Օլիմպիական խաղերի կրկնակի և Աշխարհի քառակի չեմպիոն Իլյա Իլինն, ըստ շրջանառվող լուրերի, դոպինգային խնդիրներ ունի և չի մասնակցելու աշխարհի առաջնությանը։
Սա լավ հեռանկարներ է ստեղծում 105 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանի համար, ով պատանիների աշխարհի մի շարք ռեկորդների հեղինակ է։ Ղազախստանի հավաքականը, ըստ շրջանառվող լուրերի, դոպինգային խնդիրներ ունի և Հյուսթոն է մեկնել թույլ կազմով։
Նույն պատճառով առաջնությունը բաց է թսղնելու մեկ այլ անվանի ծանրորդ, իրանցի գերծանր քաշային, Օլիմպիական խաղերի և Աշխարհի չեմպիոն, ռեկորդակիր Բաղդադ Սալիմին։ Այստեղ էլ բարձր հարգի մեդալի համար պայքարելու լավ հնարավորություն է ստանում Ռուբեն Ալեսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուլղարիայի ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին: Նման որոշում է կայացրել միջազգային ֆեդերացիան, քանի որ հավաքական թիմը խախտել է հակադոպինգային պայմանները: Բուլղարիայի հավաքականի 11 անդամներ չեն անցել դոպինգ-քննությունը:
Բուլղարիայի հավաքականը որակազրկված էր մինչ այդ ևս և չի մասնակցել նաև Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվել է Վրաստանում:







































