Daily Mail-ի փոխանցմամբ` Լոնդոնում Կայսերական քոլեջի մասնագետները հայտնաբերել են գենային երկու տարբերակ՝ FTO և DRD2, որոնք կարող են մի շարք անձանց հարկադրաբար մղել դեպի վնասակար սնունդ։ Հետազոտողների խոսքերով՝ դրանք փոխում են դոպամինի (քիմիական նյութ ուղեղում) մակարդակը, որը կարգավորում է հագեցածության զգացումը։
Դա նշանակում է, որ մի շարք մարդիկ կարող են ընդգծված ձևով մղում ունենալ դեպի անառողջ սնունդ և հետևաբար դրանք կիրառել ավելի մեծ քանակով։
Նման եզրահանգման են եկել 45 տղամարդու հետազոտման ժամանակ, որոնք անցել են ուղեղի սկանավորում և ԴՆԹ-ի թեստեր։ Դրանք վկայել են, որ այդ մարդիկ ճարպոտ սնունդը համարել են ավելի գրավիչ, քան ցածր կալորիականություն ունցող սնունդը։








































