Տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունն ամբողջովին կվերանա միայն 118 տարի հետո: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Համաշխարհային տնտեսական համաժողովը համապատասխան զեկույցը հրապարակել է Գենդերային անջրպետի ինդեքսի՝ ըստ սեռերի իրավահավասարության ցուցանիշի աշխարհի երկրների գլոբալ ուսումնասիրության շրջանակներում:
Փաստաթղթի համաձայն՝ աշխարհում աշխատող կնոջ միջին աշխատավարձը տարեկան կազմում է մոտ 11.000 դոլար, իսկ տղամարդունը՝ 21.000 դոլար:
Միաժամանակ, կան երկրներ, որտեղ տղամարդու և կնոջ աշխատավարձերի միջև տարբերություն արդեն չկա: Դրանց թվում են Նորվեգիան և Շվեդիան, որտեղ միջին աշխատավարձը տարեկան կազմում է 40 հազար դոլար:









































