Սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարություններով նախ և առաջ՝ ոչ վաղ անցյալում, հանդես են եկել հենց ընդդիմադիր ուժերը, փաստում է հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Սահմանադրական փոփոխությունները միտված են նպաստավոր պայմաններ ստեղծել կուսակցությունների ու քաղաքական համակարգի կայացման համար, և հրաժարվել ընտրություններում մեծամասնական ընտրական համակարգից, որի արդյունքում հնարավոր կլինի լիարժեքորեն իրականացնել խորհրդարանական կառավարման համակարգը, փոփոխությունները բարեփոխում որակավորելով մեկնաբնում է իշխանական ուժի ներկայացուցիչը:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ՝ հասարակական ու քաղաքական ուժերը ԱՅՈ կամ ՈՉ են ասում Սահմանադրությանը, ելնելով ոչ թե մասնագիտական դիտարկումներից, այլ սոցիալական ու քաղաքական իրավիճակից:
Իսկ հանրաքվեից հետո ինչ պատկեր կլինի, քաղաքագետի համար դժվար չէ կռահել՝ հանրապետականներն այսօր ըստ նրա գրավել են ողջ քաղաքական դաշտը:












































