ՆՏՎ հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի նկարահանող խումբը հարձակման է ենթարկվել Բրյուսելի հյուսիսային ծայրամասում, որտեղ փնտրել է ահաբեկչի հարազատներին կամ ընկերներին, որն իրեն պայթեցրել է Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՆՏՎ-ի կայքը:
Ալիքի թղթակիցը պատմել է, որ դեռահասների խմբի հետ հարցարզույցի ժամանակ երիտասարդներից մեկը նետվել է օպերատորի վրա, փորձել է խլել տեսախցիկը, հարվածել է ձեռքերով ու ոտքերով, որից հետո ամբողջ 10 հոգանոց խումբը նետվել է լրագրողների վրա: Դեռահասները վերցրել են փաստաթղթերով, փողերով, նոութբուքով պայուսակը: Հարձակված դեռահասներից մի քանիսին ձերբակալել են, նշել են հեռուստաալիքում:
Պարզվել է հարձակվող դեռահասների խմբից 3-ի անձը: Նրանցից երկուսը՝ 16 և 17 տարեկան, ձերբակալվել են և հինգշաբթի կկանգնեն անչափահասների գործերով դատարանի առաջ, երրորդը հետախուզման մեջ է: Այս մասին հայտնում է Libre Belgique թերթի էլեկտրոնային տարբերակը:
Հինգշաբթի հեռուստաալիքը RIA Novosti-ին հայտնել է, որ հարձակման ենթարկված թղթակցի և օպերատորի վիճակը բավարար է, նրանք շարունակում են Փարիզում ահաբեկչությունների թեմայով ռեպորտաժի նկարահանումները:











































