Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով «Լիվերպուլ»-ում հանդես է եկել 2004-09թթ, կարող է վերադառնալ մերսիսայդյան ակումբ։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ 33-ամյա կիսապաշտպանն արդեն առաջիկա ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա ծառայություններով հետաքրքրվում է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Արդեն հայտնի է, որ մյունխենյան ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Ալոնսոյին։
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը 2005թ․ «Լիվերպուլ»-ի կազմում նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը։





































