Դորտմունդի «Բորուսիա»-ն չի ցանկանում հրաժարվել թիմի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի ծառայություններից:
Նշվում է, որ ակումբի ղեկավարները մտադիր են ապագայում նվազագույնը 60 մլն եվրո ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Արսենալ»-ը:
Transfermarkt-ը 35 մլն եվրո է գնահատում հարձակվողի տրանսֆերը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպումների, 14 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել:










































