Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հերքել է այն շշուկները, թե նա իբր չի ցանկանում վերադառնալ Փարիզ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ամեն մարդ, ով պետք է վերադառնա Փարիզ, կարող է կասկածներ ունենալ, սակայն ես երբեք չեմ ասել, որ չեմ ցանկանում վերադառնալ:
Այսօր ես ուղևորվում եմ Փարիզ: Աշխարհը պետք է վերականգնվի»,- հայտարարել է Կավանին:







































