ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջազգային կոալիցիայի ձևավորման համար իրավական բազայի ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Այս մասին նա հայտնել է Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։
«Ռուսաստանն ակտիվորեն կխթանի այդ ուղղությամբ միջազգային ջանքերը դեպի այն նախաձեռնության հուն, որն առաջ է քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Նյու-Յորքում ՄԱԿ-ի ԳԱ բացմանը»,- ասել է Լավրովը։