Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ դեռևս ապացույցներ չունեն, որ ռուսական A321 ինքնաթիռում ահաբեկչություն է տեղի ունեցել և քննարկում են միջադեպի բոլոր տարբերակները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Երկրի վարչապետ Շարիֆ Իսմայիլը հայտարարել է, որ Կահիրեն հաշվի կառնի ռուս փորձագետների տվյալները կործանման պատճառների հետաքննության ընթացքում: Իսկ այն դեպքում, երբ տեղեկությունը հաստատվի, հանցագործներին գտնելու համար կհամագործակցեն Մոսկվայի հետ: Սակայն Իսմայիլն ընդգծել է, որ տվյալ պահին եգիպտացի փորձագետներն ինքնաթիռի կործանման մեջ հանցագործության հետքեր չեն գտել:









































