Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանության է արժանացրել Արևելյան Երուսաղեմում հրեա բնակիչների համար նոր կացարանային միավորներ կառուցելու նախագիծը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ խոսքը 454 տների մասին է:
Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի կառուցման շարունակությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկն է:









































