Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կոչ է արել չփոխել «Եվրո-2016»-ի անցկացման վայրը:
Մասնագետի կարծիքով՝ դա կնշանակի, որ Փարիզի ահաբեկչության հեղինակները հասել են իրենց նպատակին:
«Ցանկանում եմ, որպեսզի Եվրոպայի առաջնությունն անցկացվի Ֆրանսիայում: Առաջնության անցկացման վայրի փոփոխությունը կշանակի, որ ահաբեկիչները հասել են իրենց նպատակին:
Մենք պարզապես ֆուտբոլ ենք խաղում և չենք վախենում: Բելգիայում մեզ լավ ընդունեցին: Ցավում եմ, որ մեր թիմերի հանդիպումը չկայացավ՝ ահաբեկչության վտանգի պատճառով: Միևնույնն է, ահաբեկիչներին չի հաջողվի կաթվածահար անել ֆուտբոլի աշխարհը»,- AS-ը մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:





































