Ինչպես տեղեկացրել էինք, երեկ երեկոյան Հանքավանի Տաք ջուր կոչվող վայրում սպանության դեպք է գրանցվել։
«Առաջին լրատվական»-ի թղթակիցն այս պահին գտնվում է դեպքի վայրում։ Սպանությունն իրականացրած Հայրապետ Սեփոյանի գյուղում՝ Մարմարիկում, մեր թղթակցի հետ զրույցում մի քանի վարկածներ են ներկայացրել կատարվածի առնչությամբ։
Ըստ գյուղացիներից մեկի՝ Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը, Հանքավանում անտառապահ է աշխատում։ Դեպքի օրը երեկոյան սպանված եղբայրների հորը պատկանող օբյեկտում 5 հոգով քեֆ են արել, ուրախացել են, հետո խմած վիճակում ծառ են հատել, որից հետո Գագիկ Սեփոյանը մոտեցել է նրանց և պարզաբանում պահանջել, թե ինչու են հատել ծառը։ Տղաները վիճաբանության մեջ են մտել անտառապահի հետ և երկաթե ձողով հարվածել նրա դեմքին, որից ամբողջությամբ վնասվել է Սեփոյանի աչքը։ Նա այժմ գտնվում է Երևանում՝ հիվանդանոցում։
Կատարվածից հետո որդին՝ Հայրապետ Սեփոյանը, իմացել է կատարվածի մասին և դեռևս չպարզված հանգամանքներում ատրճանակ է գտել և գնացել դեպքի վայր, որտեղ տեղի են ունեցել արդեն հայտնի դեպքերը։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի ժամանակ սպանվածներից երրորդը՝ Արմեն անունով երիտասարդը, ով գլխի շրջանում վնասվածք է ստացել, մեքենայից իջել է և Տաք ջրի տարածքում օգնություն խնդրել։ Նրան օգնել է Տաք ջրի տարածքի պահակը և տղային տարելէ պահակատուն՝ օգնություն ցույց տալու, սակայն մինչ շտապօգնության հասնելը՝ տղան արնաքամ է եղել և մահացել։
Դեպքի մանրամասները և տեսանյութը՝ ավելի ուշ:









































