«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը տրանսֆերային առաջարկով կդիմի «Լեսթեր Սիթի»-ին՝ 15 մլն ֆունտ առաջարկելով հարձակվող Ջեյմի Վարդիի իրավունքների դիմաց:
«Լեսթեր»-ը, հավանաբար, չի վաճառի Վարդիի իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ մինչև ամառ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը բարձրացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստ ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Բարսելոնա»-ն, «Ռեալ»-ը, «Բորուսիա»-ն և ՊՍԺ-ն:









































