Գիշերը ֆրանսիացի իրավապահները Թուլուզում ձերբակալել են ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածվող առնվազն 3 մարդու: Այս մասին հայտնում է BFM-ը:
Հակաահաբեկչական կոմիտեում նշել են, որ ձերբակալությունները կապված չեն Փարիզում ահաբեկչությունների հետ:
Նշվում է, որ խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել Թուլուզի նույն շրջանում, որտեղ ապրել և ահաբեկչություններ է իրագործել ֆրանս-ալժիրցի ահաբեկիչ Մոհամմեդ Մերան, որը 2012թ. 7 մարդու է սպանել:








































