Փարիզի ոստիկանապետը հրաման է արձակել Փարիզում և Փարիզի տարածաշրջանում հրավառության նյութերի վաճառքի և տեղափոխման արգելման վերաբերյալ, տեղեկացնում է tass.ru-ն: Դա արվել է երկրում ահաբեկչություններից հետո անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի շրջանակում:
Արգելքը գործողության մեջ կդրվի նոյեմբերի 16-ի կեսգիշերին: «Վտանգ կա, որ առանձին անձինք կամ խմբավորումներ կարող են փորձել իրավապահների դեմ օգտագործել հրավառության նյութեր, ինչպես նաև մասնավոր կամ պետական սեփականությանը վնաս հասցնելու նպատակով»,- ասվում է որոշման տեքստում:











































