Ինտերպոլը հայտարարել է հատուկ կառույցի ստեղծման մասին, որը կզբաղվի Փարիզում իրականացված ահաբեկչությունների հարցերով, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ դա «օպերատիվ խումբ է», որը կգործի Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Ինտերպոլի ղեկավար Յուրգեն Շտոքը դատապարտել է ահաբեկչությունը՝ անվանելով դրանք «սառնասրտորեն իրականացված վախկոտ հարձակումներ»: Միջազգային կազմակերպության բոլոր հնարավորությունները գործի կդրվեն Փարիզի ահաբեկչությունների հետաքննության գործընթացում:











































