Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են ահաբեկիչ մահապատներից մեկի հորը և եղբորը:
Ձերբակալվածները ժամանակավոր հսկողության տակ են վերցվել հանգամանքները ճշտելու նպատակով: Նրանց տունը խուզարկվում է հատուկ նշանակության աշխատակիցների կողմից:
Ունեցած տվյալների համաձայն՝ խոսքը Քուրկուրոն քաղաքի բնակիչ, ազգությամբ ֆրանսիացի ահաբեկչի մասին է:
Նա ծնվել է 1985-ին, բազմիցս պատասխանատվության է ենթարկվել իրավախախտումների համար, սակայն երբեք բանտային կալանքի չի ենթարկվել, ինչպես նաև ծայրահեղական իսլամիստների հետ նրա ունեցած կապի մասին որևէ տեղեկություն չի եղել:











































