Հոլանդիայի անվտանգության ծառայությունները Ամստերդամ-Փարիզ ինքնաթիռում պայթուցիկ սարք չեն գտել: Այս մասին հայտնում է De Telegraaf-ը՝ հղում անելով ռազմական ոստիկանության ներկայացուցչին:
«Ինքնաթիռի խուզարկությունից հետո ուղևորները կարողացել են վերադառնալ ինքնաթիռ: Ոչ մի կասկածելի առարկա չի հայտնաբերվել»,- հայտնել են իրավապահ մարմինները:
Ավելի վաղ հայտնել էին, որ ֆրանսիական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ամստերդամում՝ Twitter-ում սպառնալիքից հետո:








































