«Մարսել»-ի կիսապաշտպան Լասանա Դիարան թվիթերի իր էջում գրել է, որ Փարիզում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմակերպած վայրագությունների զոհ է դարձել իր զարմուհի Աստա Դիակիտեն:
Նշենք, որ ինքը՝ Դիարան, ահաբեկչական խմբավորման հարձակումներին համընթաց տեղի ունեցած Ֆրանսիա – Գերմանիա ընկերական հանդիպման մասնակիցներից է:
«Այս ողբերգությունն ուղղակի անդրադարձ է ունեցել նաև ինձ վրա: Իմ զարմուհի Աստա Դիակիտեն մյուս անմեղ մարդկանց հետ զոհվել է ահաբեկչության արդյունքում: Այսպիսի իրավիճակում մեզ՝ բոլորիս համար մանավանդ բազմազգ բնակչություն ունեցող երկրում կենսական նշանակություն ունի միասնական լինելը, որը տարբերություն չի դնի ո´չ մաշկի գույնի, ո´չ էլ դավանած կրոնի միջև»,- գրել է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստը:





































