Sunday, 21 06 2026
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

Չկա Մինսկի խմբից ավելի լավ ձևաչափ. Արտակ Զաքարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

– Առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում. այդ մասին Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Այս հանդիպումից առաջ Մինսկի խմբի որոշակի ակտիվություն է նկատվում. Գերմանիայում հանդիպում եղավ ԱԳ նախարարի հետ: Պարոն Զաքարյան, ինչի՞ հետ կարող ենք կապել այս ակտիվությունը, արդյո՞ք դրական որևէ բան կլինի հանդիպման ընթացքում և արդյո՞ք Մինսկի խումբն արդեն հենց այս ուղղությամբ է քայլեր կատարում:

– Ակտիվությունը տրամաբանական է այնքանով, որ մեծանում են մտահոգությունները՝ կապված շփման գծում լարվածության հետ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Մինսկի խմբի համանախագահության ջանքերը բերում են անհրաժեշտ գործողությունների, ինչի արդյունքն է նաև այն, որ արդեն հասունանում է և անհրաժեշտություն է դառնում նաև երկու երկրների նախագահների հանդիպումը: Կարծես թե արդեն կա համաձայնություն, և հուսանք, որ հանդիպումը որոշակի միջավայր կստեղծի արդեն իսկ առկա խնդիրների վերաբերյալ, կարող է լուծումներ գտնելու նոր հնարավորություններ ստեղծել: Մինսկի համանախագահության մտահոգությունները տեղին են, մենք նաև զոհեր ենք ունենում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման արդյունքում, և նաև՝ արդեն իսկ խոշոր տրամաչափի զինտեխնիկայի և զենքի կիրառման պարագայում, ուստի երեք պետությունների համանախագահների կողմից ջանքեր են գործադրվում հակամարտությունը հետագա էսկալացիայից զերծ պահելու և խնդիրը զուտ բանակացային փուլում, խաղաղ կարգավորման փուլում պահելու համար: Գերմանիայում հանդիպումը պայմանավորված է նրանով, որ Գերմանիան պատրաստվում է ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը, և անհրաժեշտ է, որ տաք հակամարտությունների նկատմամբ հաջորդ տարի շարունակվի մեծ ուշադրությունը և նուրբ համակողմանի վերաբերմունքը խնդիրը խաղաղ կարգավորման և փոխադարձ վստահության միջավայր վերադարձնելու համար:

– ՀՀ-ն ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունից առհասարակ ի՞նչ է ակնկալում: Մամուլում նշվում էր, որ ադրբեջանական կողմը ցանկանում է փոխել Մինսկի խմբի ձևաչափը և այնտեղ ներգրավել նաև Գերմանիան, որպեսզի ԵՄ-ն Ֆրանսիայի փոխարեն ներկայացնի Գերմանիան: Այս տարբերակը մեզ համար որքանո՞վ ընդունելի կլինի՝ հաշվի առնելով, որ Գերմանիայում հսկա թուրքական համայնք կա:

– Մինսկի խմբի եռանախագահությունը որևէ կերպ փոփոխման ենթակա չի կարող լինել, որովհետև հակամարտությունները նուրբ խնդիրներ են, դա ֆուտբոլ խաղալ չէ, որ մի խաղացողին փոխարինեն մյուս խաղացողով: Դա բոլոր դետալները լիարժեք տնօրինելու, կողմերի լիարժեք վստահությունն ունենալու և նաև միջնորդական ջանքեր գործադրելու համապատասխան լծակներ և միջազգային հեղինակություն ունենալու խնդիրն է, և կարծում եմ՝ Ֆրանսիան որևէ կերպ չի զիջում Մինսկի խմբի անդամ որևէ այլ երկրի, որ խոսք լինի ֆրանսիական համանախագահությունը որևէ երկրով փոխարինելու: Ցանկացած այլ պետության աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորմանը միայն ոջունելի է: Չկա 3-րդ, 4-րդ, 5-րդ պետություն, որի պարագայում կողմերը, առաջին հերթին Հայաստանը, վստահ լինեն, որ այդ երկրի մասնակցությունը ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը կարող է ավելի արդյունավետ լինել, քան այն ձևաչափը, որ կա:

Մենք համոզված ենք, որ մենք ունենք արդյունավետ գործող ձևաչափ, որ Մինսկի խմբի գործունեությունը այս 20 տարիների ընթացքում նվազագույն և կարևորագույն խնդիրը լուծել է՝ խաղաղության մեջ պահելով, և մենք համոզված ենք, որ Մինսկի խումբը անաչառ և համակողմանի կարողանում է իր գործունեությունը կառուցել միջազգային ընդունված նորմերի և սկզբունքների վրա: Մի կարևոր հանգամանք է բացակայում՝ դա Ադրբեջանի կառուցողական մոտեցումն է, որին կարելի է հասնել երկու ճանապարհով՝ կա՛մ միջազգային հանրության կողմից անմիջական դիվանագիտական և քաղաքական ճնշումներ գործադրելով Ադրբեջանի վրա, կա՛մ ստեղծել բոլոր այն պայմանները, որ Ադրբեջանը բացի խաղաղ կարգավորումից՝ այլընտրանք չունենա:

Այսօր, ցավոք, Ադրբեջանը հույսեր ունի, որ խնդիրը կարող է ռազմական լուծում ունենալ, և այդ հույսերը կասեցնող միակ ռեալ և իրական պատնեշը ԼՂ պաշտպանական բանակն է, ՀՀ ԶՈւ-ն, որոնք սահմանագծի պաշտպանությունն են իրականացնում, և ուժային ու դիվանագիտական եղանակների համաչափ և համարժեք կիրառման պարագայում, բնականաբար, Ադրբեջանը շարունակում է մնալ առայժմ բանակցային գործընթացում: Եվ որպեսզի այդ ձևաչափը հետագայում ևս ունենա հաջողություն, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը լինի կռուցողական գործընթացի մեջ: Սա կարծում եմ՝ Մինսկի խմբի թիվ մեկ խնդիրն է: Սա հայկական կողմերի խնդիրը չէ՝ ո՛չ ՀՀ-ի, ո՛չ ԼՂՀ-ի: Դա հենց միջնորդների խնդիրն է, որը, ցավոք, առայժմ դեռ չի հաջողվում, բայց միջնորդները շարունակում են Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու ջանքերը, որովհետև սկզբունքներ կան համաձայնեցված, առաջարկներ կան արված, որոնք ընդունվել են նաև Ադրբեջանի կողմից, բայց Ադրբեջանը շարունակաբար փորձում է խուսափել և ձախողել բանակցային գործընթացը:

– Պարոն Զաքարյան, «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Մոսկվայում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ուշագրավ և այս երկու օրերի ընթացքում քննարկվող մի հայտարարություն է արել՝ ի պատասխան Մոդեստ Կոլերովի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Ստեփանակերտի օդանավակայանը աջակցի Ռուսաստանին՝ Միջին և Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական կոալիցիային: Բ. Սահակյանն, ըստ էության, չի բացառել՝ նշելով, որ այդ հարցը կարող են քննարկել այն բանից հետո, երբ շահագործվի Ստեփանակերտի օդանավակայանը: Քննարկումների առանցքում այն է, որ մենք կարող ենք դառնալ իսլամիստների թիրախը: Այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Անկեղծ ասած՝ չէի ցանկանա մեկնաբանել մի շատ կարևոր գործընթաց, որը դեռ իր սկզբնավորման փուլում է գտնվում: Բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ արտահայտելով իմ անձնական դիրքորոշումը, ԼՂՀ-ն գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում ոչ թե անվտանգության սպառող է, այլ տվյալ պարագայում նաև կարող է ընդհանուր անվտանգության գործում ունենալ իր դերը՝ մեծ կամ փոքր, էական չէ: Եվ խնդրին պետք է նայել այս տեսանկյունից:

– Նախագահների հանդիպումից հետո բանակցային գործընթացում առաջընթաց կտեսնե՞նք, թե՞ գուցե հանդպում է հրադադարի ռեժիմի պահպանման և Մադրիդյան սկզբունքները ևս մեկ անգամ վերահաստատելու համար:

– Այս պահին, գնահատելով իրավիճակը, մենք կարող ենք ընդամենը հույս հայտնել, որ նախատեսվող հանդիպումը կայացման պարագայում կարող է դրական ներգործություն ունենալ: Բայց թիվ մեկ խնդիրը Ադրբեջանին վերադարձնելն է կառուցողական դաշտ: Եթե մենք ունենանք հանդիպում հանդիպման համար և խնդրի կարգավորման պատմության մեջ արձանագրվի, որ ևս մեկ հանդիպում եղավ, իհարկե դա նույնպես գործընթաց է, որովհետև, այնուամենայնիվ, բանակցային հանդիպումներն ավելի լավ են, քան բանակցությունների բացակայությունը: Բայց, այնուամենայնիվ, տարածաշրջանի շուրջ ստեղծված իրադարձությունները և դրանց զարգացումները ևս ուղղակի և անուղղակի կապ կարող են ունենալ: Մենք հույս ունենանք, որ շարունակական ջանքերը ինչ-որ մի պահի կսկսեն արդեն շոշափելի արդյունք տալ բանակցային գործընթացում:

– Արդեն մի քանի օր է մեկնարկել է «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավը, և քաղաքական թիվ մեկ օրակարգում սահմանադրական բարեփոխումների նախատեսվող հանրաքվեն է: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավում ուժերի հավասարակշռությունը: Ինչքանո՞վ է իրատեսական անհնազանդության միջոցով իշանափոխություն իրականացնելը:

– Մենք գտնվելով կարևոր գործընթացում՝ էմոցիոնալ բնույթի գնահատականներից պետք է զերծ մնանք և պետք է բավականին կշռադատված վերաբերմունք ցուցաբերենք հանրաքվեին, որի նպատակն է սահմանադրական փոփոխությունները: Սա մի քանի ագամ ավելի կարևոր պետք է համարել, քան ընտրությունները, որովհետև դրանով մենք սահմանելու ենք մեր պետության հետագա զարգացման մեխանիզմը: Էմոցիոնալ ֆոնի վրա ընդդիմադիրներն ասում են, որ ա՛յ հասարակություն, ժողովո՛ւրդ, ձեր որոշ մասը դժգոհ է իշխանություններից, նրանք փորձում են ևս մեկ անգամ բերել մի բան, որը ձեր շահերից չի բխում: Այնինչ կշռադատելով, սառը դատելով, թեկուզ մեկ անգամ կարդալով Սահմանադրության տեքստը և հասկանալով էությունը՝ ցանկացած մարդ առաջին հերթին պետք է կասկածի տակ առնի «Ոչ»-ի ճակատի հայտարարությունները, որովհետև դրանք որևէ առնչություն չունեն իրականության հետ, դա առնվազն անազնիվ վերաբերմունք է այն ընտրազանգվածի դեմ, ովքեր որ իրականում դժգոհ են իշխանություններից և միշտ էլ իրենց դժգոհություններն այս կամ այն կերպ արտահայտում են:

– Արդյո՞ք այս Սահմանադրությունը լուծելու է այն խնդիրները, որոնք այսօր կան մեր երկրում:

– Իհարկե, սահմանադրական փոփոխությունները հենց այդ նպատակով են իրականացվում: Մենք առաջին պետությունը չենք, և մեզանով չի փորձարկվում այս կամ այն կարգի ձևը, քաղաքակիրթ աշխարհն իր զարգացման փուլերում միշտ էլ կարողացել է սահուն և ճկուն փոփոխությունների միջոցով տվյալ պահին խնդիրներ լուծել: Այսօր մեր առջև ծառացած են ինչպես կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները, այնպես էլ քաղաքական և կուսակցական համակարգի կայացման խնդիրները: Մինչև մենք չունենանք կայացած կուսակցական համակարգ, մենք երբեք չենք կարող ունենալ արդյունավետ և լիարժեք գործող հանրային բոլոր խավերի և խմբերի շահերը սպասարկող և դրանցից բխող քաղաքական կուսակցական համակարգ: Այսօր մենք ունենք նախագահական ինստիտուտ՝ ունենալով կիսանախագահական համակարգ: Կան կայացած կուսակցություններ, բայց խոսել կուսակցական համակարգի կայացվածության մասին, այսօր վաղ է:

Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալու նաև կուսակցական համակարգի կայացման համար, գործադիր իշխանության նկատմամբ լիարժեք վերահսկողության համար, հնարավորություն են տալու խորհրդարանին՝ իրական ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա, հնարավորություն են տալու արագ փոփոխել բոլոր այն վարչապետներին և կառավարությունները, որոնք ձախողվել են՝ չվտանգելով ներքին կայունությունը, չվտանգելով քաղաքական մեծամասնության սկզբունքը: Շատ երկար կարելի է խոսել նոր Սահմանադրության նոր մեխանիզմների առավելությունների մասին՝ սկսած արդարադատության ոլոտից մինչև ամենապարզ հանրային հարաբերությունները, որոնք արդեն սահմանադրական մակարդակի վերածված խնդիրներ են:

Դրանք մեխանիզմներ են, որոնք հետագայում ծնելու են նոր իրավական, նոր ենթաօրենսդրական համակարգ, նոր որոշումներ, նոր հարաբերությանուններ: Խորհրդարանական կառավարման համակարգում մենք կարողանալու ենք ունենալ գոյություն ունեցող խնդիրների համար նոր լուծումներ՝ չունենալով նոր ռեսուրսներ: Ի հայտ են գալու այն շրջանակները, որոնք արդեն քաղաքական պատասխանատվությամբ են վերաբերվելու խնդիրներին:

– Իսկ այս կիսապատերազմական իրավիճակում գտնվելով՝ Հայաստանի համար որքանո՞վ է նպատակահարմար խորհրդարանական մոդելին անցում կատարելը: Կան տեսակետներ, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրին անհրաժեշտ է ուժեղ նախագահական ինստիտուտ: Այս դեպքում, երբ երկիրը չի ունենում Գերագույն գլխավոր հրամանատար, որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանի դեպքում հենց այս շրջանում:

– Արդյո՞ք Իսրայելն ունի ուժեղ նախագահական համակարգ, իհարկե՝ ոչ, փոխարենն ունի ուժեղ վարչապետական համակարգ, որը խորհրդարանի հետ քաղաքական ուժերի հարաբերակցության պարագայում կարողանում է աշխատել՝ ունենալով ամենօրյա անվտանգության խնդիրը: Այսինքն՝ մենք առաջին երկիրը չենք, որ այս իրավիճակում հայտնվել ենք, և, բնականաբար, իշխանությունները սահմանադրական նախագիծ մշակելիս և այն ներկայացնելիս քննարկումների ընթացքում դա հաշվի են առել՝ որպես թիվ մեկ խնդիր:

Մենք ունենալու ենք վարչապետ, ով պատերազմական իրավիճակում լինելու է Գերագույն գլխավոր հրամանատարը՝ ունենալով պետական կառավարման և հանրային կառավարման ամբողջ ռեսուրսներն իր ենթակայության տակ՝ օրենքներով և Սահմանադրությամբ տրվող: Խաղաղ իրավիճակներում, բնականաբար, պաշտպանության նախարարն է լինելու արտաքին անվտանգության թիվ մեկ պատասխանատուն և երկրի պաշտպանունակության զարգացման և ամրապնդման ոլորտի պատասխանատուն: Այսինքն՝ այդ խնդիրների համար կան լուծումներ, այնպես չէ, որ եթե չունենք նախագահական ինստիտուտ, նշանակում է՝ չունենք անվտանգության համակարգ: Օրինակ՝ ենթադրենք, Գերմանիան պատերազմական իրավիճակում է հայտնվում, դա չի նշանակում, որ եթե սահմանադրորեն Գերմանիայի նախագահի ինստիտուտը թույլ է, հետևաբար Գերմանիայի անվտանգությունը վտանգված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում