Sunday, 05 07 2026
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

Մարտի 1 տեսած հանրությանը իշխանափոխության պահանջով չես մոբիլիզացնի

Սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող ուժերը սկսել են գովազդային արշավը, օգտագործում են նաև անվճար եթերաժամը: Ասելիքը հիմնականում մեկն է, եթե «Այո» եք ասում սահմանադրությանը, «Այո» եք ասում Սերժ Սարգսյանի և Հանրապետականների վերարտադրությանը: Տարբերությունը միայն այն է, որ, օրինակ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը առաջարկում է անհնազանդությամբ հեռացնել իրենց ձևակերպմամբ ռեժիմին, որպեսզի հանրաքվեն չկայանա, «Ոչի» մյուս ճակատն էլ՝ «Չեք անցկացնին», առաջարկում է գնալ հանրաքվեին ոչ ասել և տեր կանգնել ձայներին: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ընդդիմության թե՛ գովազդային արշավում և թե՛ առհասարակ ծրագրերում նորություններ չկան, այսպես ասած՝ հին երգն են երգում:

Հոգեբան Սամվել Խոդոյանի կարծիքով էլ՝ ընդդիմությունը այլ ելք չուներ, հին երգը պիտի երգեր, քանի որ մարդկանց մեծամասնությունը չի հասկանում, թե սահմանադրական փոփոխությունը ամբողջապես իրենից ինչ է ենթադրում, հետաքրքրված չէ:

Հոգեբանը միաժամանակ շեշտում է՝ ընդդիմության «Ոչ» ասելու եղանակը քչերի վրա կազդի, ոչ նրա համար, որ մեթոդը լավ է, այլ խնդիրը հենց քարոզողների մեջ է:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ պետք է նոր ճանապարհ գտնել «Ոչ»-երին համախմբելու համար, որովհետև դեկտեմբերի 6-ի պարտությունը միայն ընդդիմության պարտությունը չի լինելու, հասարակությունը վերածվելու է ուղղակի բնակչության:

Քաղտեխնոլոգի բնորոշմամբ՝ այս փուլում իշխանափոխության մասին խոսելը չի կարող տապալել հանրաքվեին պարզ պատճառով. իշխանափոխություն եզրույթը մեզանում հասցրել է չարչրկվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում