Փարիզում նոյեմբերի 14-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված, ֆրանսիայի մասնավոր բժիշկները որոշում են ընդունել դադարեցնելու գործադուլը, որը սկսվել էր նոյեմբերի 13-ին կառավարության հետ ունեցած հակասությունների պատճառով՝ հայտնում է TASS-ը:
«Երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունները պահանջում են մեր միասնությունը և համընդհանուր մոբիլիզացիան, որպեսզի ապահովվի ամբողջ բնակչության բուժումն ու անվտանգությունը»,- հայտարարել են բժշկական ընկերությունների ներկայացուցիչները:
Նրանց խոսքերով՝ այսպիսի արտակարգ իրավիճակների պայմաններում մասնավոր բժիշկները համընդհանուր համերաշխություն են ցուցաբերում իրենց գործընկերների, երկրի իշխանությունների և ամբողջ ժողովրդի հետ:











































