Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մոտ ժամանակներս կարող է վերադառնալ Իսպանիա, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մադրիդի «Ռեալ»-ի ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը մի քանի անգամ փորձ է կատարել վերադարձնել Մոուրինյոյին: Նրան դուր է գալիս պորտուգալացի մասնագետը:
Հնարավոր է, որ նրան ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռնվի: Նույն պատմությունը տեղի ունեցավ նաև «Չելսի»-ի հետ: «Ազնվականներ»-ը սկզբում հեռացրեցին նրան, որից հետո նորից վերադարձրեցին Անգլիա»,- հայտարարել է Կալդերոնը:









































