Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերը։
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Բենզեմայի հետ կապված վերջին սեքս-սկանդալից հետո կարող է նրա տրանսֆերը հանել վաճառքի՝ ուշադրությունը կենտրոնացնելով Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի վրա։
«Զինագործներ»-ը պատրաստ են ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի դիմաց 50 մլն եվրո առաջարկել։
Բացի այդ, Բենզեման դժգոհ է «Ռեալ»-ում իր կարգավիճակից։ Հարձակվողը դժգոհ է, որ գրեթե ամեն խաղում գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը փոխարինում է իրեն։





































