Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ «Ռեալ Սոլթ-Լեյք»։ Այս մասին տեղեկացնում է Real Solt-Lake Soapbox-ը։
Նշվում է, որ մայրաքաղաքային ակումբի ղեկավարությունն այլևս հույսեր չի կապում Մովսիսյանի հետ և նրա տրանսֆերը վաճառքի է հանելու առաջիկա ձմռանը։
Ամերիկյան ակումբը մտադիր է պայմանագիր առաջարկել հարձակվողին, ով թիմում հանդես է եկել 2007-09թթ։
Մովսիսյանի՝ «Սպարտակ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ։








































