Starslife.ru-ի փոխանցմամբ՝ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը դարձել է Vogue պարբերականի դեկտեմբերյան համարի հերոսուհին։ Հարցազրույցի ժամանակ նա դժգոհել է միապաղաղ կյանքից։
Նիկոլաս Հոլտից բաժանվելուց հետո նրան չհաջողվեց հարաբերություններ հաստատել երաժիշտ Քրիս Մարտինի հետ։ Ջենիֆերն այնքան միայնակ է, որքան հաջող է կարիերայում։ Այժմ «Օսկարի» դափնեկիրը օրերն անցկացնում է մենության մեջ։
Forbes-ի տվյալներով՝ Լոուրենսը դարձել է ամենաբարձր վճարվող դերասանուհի։ Միայն 2015 թվականին նա կարողացել է վաստակել ավելի քան 52 միլիոն դոլար։ Դա պետք է որ բավական ուրախացնի դերասանուհուն, սակայն նա այդ հարստության մեջ տեսնում է սպառնալիք, քանի որ այժմ պետք է ավելի ուշադիր լինի գործընկերների հանդեպ և հատկապես, եթե գործը հասնի ամուսնության։









































