Պակիստանում երկու օրվա ընթացքում երեք հարձակում է իրականցվել ավտոբուսների վրա: Ինչպես հայտնել է France Presse գործակալությունը, ահաբեկչական ակտերը տեղի են ունեցել ապրիլի 25-ին և 26-ին Սիբի (Բելուջիստանի նահանգ) և Կարաչի քաղաքներում:
Առաջին հարձակման ժամանակ զոհվել է առնվազն 15 մարդ, որոնց մեջ կան երեխաներ և կանայք: CNN-ի տվյալներով, հարձակվողները` 4 հոգի մոտոցիկլետներով, սկզբում մեքենայի վրա կրակել են ինքնաձիգից, հետո այրել այն: Տեղեկություն չկա՝ ուղևորներից որևէ մեկին հաջողվե՞լ է արդյոք փրկվել:
Մնացած երկու ահաբեկչությունները տեղի են ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան Կարաչիում:
Երկու դեպքում էլ հարձակման թիրախ են դարձել Պակիստանի ՌԾՈՒ-ի զինվորականները, որոնց ավտոբուսները պայթեցվել են հեռակառավարվող ռումբերով: Առաջին պայթուցիկը տեղադրված է եղել մոտոցիկլետում, երկրորդը` մայթեզրին:
Երկու պայթյունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել 30 րոպե տարբերությամբ, զոհվել է 3 մարդ, ավելի քան 30-ը ստացել են վնասվածքներ: Թե ով է կանգնած ահաբեկչությունների ետևում՝ հայտնի չէ:






































