ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքային զարգացման դեպարտամենտն առաջարկել է ծխելու լիակատար արգելք սահմանել պետության և քաղաքապետարանների կողմից տրամադրվող բնակելի տների ներսում և շուրջը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ արգելքն անհրաժեշտ է հարևաններին պասիվ ծխելուց պաշտպանելու, նաև վերանորոգումների և նետված ծխախոտների հետևանքով հրդեհների մարման վրա տնտեսելու համար:
Մասնավորապես, առաջարկվում է արգելել ծխել շենքերից 7,6 մ հեռավորության սահմաններում:
Ներկայումս արգելքը տարածվել է իշխանությունների կողմից քաղաքացիներին սոցիալական տեղավորման պայմաններով հատկացված 228.000 տների վրա: Ծրագրվում է այդ ցուցանիշը հասցնել մինչև 940 հազարի:
Սպասվում է, որ հասարակության հետ խորհրդակցությունների փուլից հետո օրինագիծը կարող է ընդունվել 2017թ.:
Ըստ իշխանությունների՝ այդ նախաձեռնությունը հնարավորություն կտա բյուջեում տնտեսել մոտ 153 մլն դոլար:









































