Եվրահանձնաժողովը պատրաստ է Թուրքիային երկու տարով հատկացնել 500 մլն եվրո՝ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներոմ: Անդամ-երկրներին մնացել է հավաքելու 2.5 մլրդ եվրո: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ գրում է RIA Novosti-ն:
«Գործողությունների ծրագրերի վերաբերյալ բանակցությունները լավ են առաջ ընթանում: Մնում է ֆինանսապես աջակցել Թուրքիային: Այդ գումարները Թուրքիայի համար չեն, այլ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների: Մենք որոշ խնդիրներ ունենք ֆինանսավորման հետ կապված, որոնք կլուծենք առաջիկա 8 օրվա ընթացքում: Հանձնաժողովը այդ մեխանիզմի շրջանակներում Թուրքիայի փախստականների համար երկու տարով կարող է հատկացնել 500 մլն եվրո: Անդամ երկրներին մնում է 2 տարում հատկացնել 2.5 մլրդ եվրո»,- ասել է Յունկերը:
Նրա խոսքով՝ դա փոքր-ինչ բարդ բյուջետային հարց է, բայց «մենք պետք է հանգենք այդ գումարին, որի կարիքն ունենք՝ 3 մլրդ եվրոյի»:









































