Մեծ Բրիտանիան իր գործընկեր երկրների հետ քննարկում է Սիրիայում բռնությունները դադարեցնելու հարցը` կոչ անելով Սիրիայի նախագահին հարգել սեփական ժողովրդի հիմնարար իրավունքները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:
«Միացյալ Թագավորությունը ակտիվորեն աշխատում է իր դաշնակիցների հետ, որպեսզի համատեղ համոզենք Սիրիայի իշխանություններին դադարեցնելու բռնությունը», ասել է Հեյգն` ավելացնելով, որ ողջ համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է նրանց գործողությունների վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ցուցարարները պետք է պաշտպանված լինեն, այլ ոչ թե հարձակման ենթարկվեն: Ինչ-որ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի մարդկային զոհերի համար», նշել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:












































