ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին զարմանքն է հայտնել ՖԻՖԱ-ի՝ կազմակերպության նախագահի պաշտոնից իրեն ժամանակավորապես հեռացնելու բողոքարկումը դանդաղ դիտարկելու որոշումից։ Այս մասին գրում է AFP-ն։
ՖԻՖԱ-ի ընտրող հանձնաժողովն այսօր հրապարակել է կազմակերպության նախագահի թեկնածուների անունները, որոնց թվում են ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, հորդանանի արքայազն Ալի բին ալ-Հուսեյնը, ՀԱՀ հասարակական շինարարության նախկին նախարար Տոկիո Սեկսվալեն, ՖՒՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Հալիֆան։
Պլատինին չի կարող մասնակցել ընտրություններին, քանի դեռ նրա հետ կապված մեղադրանքը չի հանվել։





































