The Telegraph-ի փոխանցմամբ՝ հետազոտողները պարզել են, որ սխտորի հոտը տղամարդկանց ավելի գրավիչ է դարձնում կանանց համար։ Խոսքը ոչ թե բերանի հոտի մասին է, այլ քրտինքի հոտի. սխտորի օգտագործումը այն դարձնում է պակաս ինտենսիվ ու տհաճ։
Բացահայտումը կատարել են Շոտլանդիայի Ստերլինգի և Չեխիայի Կառլովայի համալսարանների գիտնականները։ Նրանց հետազոտությանը մասնակցել է 42 տղամարդ և 82 կին։ Փորձերը ցույց են տվել, որ կանանց ավելի են դուր եկել այն տղամարդիկ, որոնց քրտինքը պակաս ինտենսիվ ու տհաճ է եղել, ինչի պատճառը սխտորի կիրառումն է։









































