Ճապոնիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները հինգշաբթի ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր՝ հայտնում է Sankei-ը:
Պարբերականի տվյալներով՝ փաստաթուղթը ստորագրվել է Ճապոնիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Գեն Նակատանիի և Թինա Խիդաշելիի հանդիպման ընթացքում:
«Մինչև այժմ պաշտպանության ոլորտում փոխհարաբերությունները եղել են ցածր մակարդակում: Ես հույս ունեմ, որ այսուհետև ռազմական ոլորտում փոխանակությունները ավելի ակտիվորեն կզարգանան: Ես կցանկանայի Ճապոնիայի հետ պահպանել ռազմավարական և գործընկերային հարաբերություններ»,- հայտնել է Խիդաշելին:
Թինա Խիդաշելիի այցելությունը Տոկիո դարձել է Վրաստանի պաշտպանության նախարարների՝ պատմության մեջ առաջին ուղևորությունը: Այցը կտևի մինչև նոյեմբերի 14-ը:








































