«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Սերխիո Ռոմերոն նշել է, որ չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին, չնայած բավականաչափ խաղաժամանակ չի ստանում: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոմերոն մասնակցել է 4 հանդիպումների և երկու գոլ է բաց թողել:
«Իսկապես, ապագայիս մասին չեմ մտածում: Տեսնենք, թե ինչ կլինի: Չեմ սիրում մտահոգվել ապագայի համար: Նախընտրում եմ ապրել ներկայով:
Սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է պատահել: Բավական է այն, որ հանդես եմ գալիս աշխարհի մեծագույն ակումբներից մեկում»,- ESPN-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:










































