«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին 170 մլն եվրո կհատկացնի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքներ իրականացնելու համար: Այդ մասին հայտնում է calciomercatoweb-ը:
Թիմի կազմը հզորացնելուց հետո Կլոպի առջև խնդիր կդրվի Անգլիայի չեմպիոն դառնալ կամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Հավելենք, որ գերմանացի մասնագետի ուշադրության կենտրոնում են Մարկ Անդրե տեր Շտեգենը, Տելիոն, Լևանդովսկին և Օբամեյանգը:







































