Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է դատարան հրավիրվել՝ լոնդոնյան ակումբի նախկին բժիշկ Եվա Կարնեյրոյի գործի առնչությամբ:
Կարնեյրոն հայցով դատարան է դիմել՝ աշխատանքից հեռացվելու կապակցությամբ, իսկ Ազարը կարող է վկայություն տալ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Կարնեյրոն լքել է «Չելսի»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Սուոնսի Սիթի»-ի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Մոուրինյոն քննադատել էր բժշկին, ով խաղադաշտ էր վազել հանդիպման վերջնամասում՝ Ազարին օգնություն ցուցաբերելու համար:







































