Բուդապեշտում հայտնաբերել են մոտ 6300 քարտեր՝ լրացված 1944-ին հունգարացի հրեաների կողմից: Փաստաթղթերը հայտնաբերվել են բնակելի տան պատի մեջ վերանորոգման ժամանակ՝ Բուդապեշտի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքից ոչ հեռու: Այս մասին հաղորդում է Krone պարբերականը:
«Այդ փաստաթղթերը պատմական արժեք ունեն: Դրանք պարունակում են կարևոր ժողովրդագրական տվյալներ, ինչպես նաև օգտաքարտերի տերերի մասին տեղեկություններ»,- հայտարարել է Բուդապեշտի քաղաքային արխիվի ղեկավար Իշտվան Կենյերեշը:
Նա նշել է, որ փաստաթղթերը վերաբերում են քաղաքի մի քանի շրջանների և կազմում են նմանատիպ օգտաքարտերի մոտ մեկ երրորդ մասը:











































