Չերնոգորիայի «Գրբալ» ակումբի 16-ամյա դարպասապահ Լազար Ցարևիչը Մյունխենի «Բավարիա»-ի ուշադրության կենտրոնում է:
Գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարպասապահին հրավիրել է «Բավարիա»՝ փորձաշրջան անցնելու համար: Ցարևիչն արդեն մասնակցել է թիմի դարպասապահների մարզմանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ մյունխենցիները ձեռք են բերել «Շտուտգարտ»-ի դարպասապահ Սվեն Ուլրայխի տրանսֆերը: Վերջինս դուրս չի խաղադաշտ, սակայն բազմիցս հայտարարել է, որ չի ափսոսում «Բավարիա» տեղափոխության համար, քանի որ բավականին առաջընթաց է գրանցել:








































