Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկրի առաջնահերթությունների մասին։
TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի համար առաջնահերթություններից են երկրի համար սպառնալիք ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը և պաշտպանական արդյունաբերության ուժեղացումը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնել իր տնտեսական հզորությունը:
Վերջին տարիներին Թուրքիայում «Նպատակ-2023» նախագծի շրջանակում շեշտը դրվում է հայրենական արդյունաբերության զարգացման վրա:













































