Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Հայաստանի ամենահարուստ կուսակցությունը ՀՀԿ-ն է, նրան հաջորդում է ԲՀԿ-ն

Մեր երկրում ամենահարուստ կուսակցությունները Հայաստանի հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ն ամբողջ հանրապետությունում ունի 43 շենք-շինություն՝ ընդհանուր 16 հազ. 434 ք/մ մակերեսով, հողատարածք՝ 2 հա-ից ավելի: Որպես անշարժ գույք ՀՀԿ-ն հայտարարագրել է 2 ԳԱԶ 3110, 1 ՈՒԱԶ, 4 ՎԱԶ և 1 Nissan Pathfinder, իսկ թանկարժեք գույք, ներդրում կամ բաժնեմաս չի հայտարարագրել: Բանկում կուսակցությունն ունի 39 մլն 843 հազ. դրամ խնայողություն: ՀՀԿ-ի տարեկան եկամուտը կազմում է 532 մլն 104 հազ. դրամ, այդ թվում՝ անդամակցության վճարներ և նվիրատվություններ՝ 364 մլն 539 հազ. դրամ, վարձակալության վճարներ՝ 130 մլն դրամ (այդ թվում՝ «Կապանի հանրախանութ» ՍՊԸ-ից, Վայոց Ձորի մարզպետարանից, Վայքի ՍԱՏԲ-ից, Վայքի փաստաբանների պալատից, Վայքի ՏԳԲ-ից, Եղեգնաձորի հարկային տեսչությունից, Վայքի զբաղվածության պետական ծառայությունից), ՀՀ բյուջեից՝ 29 մլն 530 հազ. դրամ, այլ եկամուտներ՝ 8 մլն 35 հազ. դրամ:

ԲՀԿ-ի շենք-շինություններն ու հասարակական տարածքները Երևանում և մարզերում 53-ն են՝ ընդհանուր 6245 ք/մ մակերեսով: Շարժական և 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք կուսակցությունը, ըստ հայտարարագրի, չունի, իսկ բանկում ունի 8 մլն 993 հազ. դրամ, որից անցած 1 տարում ստացել է 68.7 հազ. դրամ տոկոս: ԲՀԿ եկամուտները ձևավորվել են նաև պետական բյուջեից՝ 17 մլն 511 հազ. դրամ, և անդամավճարներից՝ 14 մլն 397 հազ. դրամ:

ՀՅԴ-ի գրասենյակները, շենք-շինություններն ու տները Երևանում և մարզերում 35 հատ են՝ ընդհանուր 7684 ք/մ մակերեսով: Կուսակցությունը, բացի անշարժ գույքից և բանկային հաշվեհամարի գումարից՝ 2 մլն 91 հազ. դրամ, այլ բան չի հայտարարագրել՝ ո՛չ շարժական ու թանկարժեք գույք, ո՛չ բաժնեմաս կամ ներդրում, և ոչ էլ «մի քոռ կոպեկ» եկամուտ:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որն ի դեպ, որպես գրանցման ժամկետ նշել է 2003 թ. նոյեմբերի 24-ը, թեև այս տարի է միայն գրանցվել, իր ունեցվածքով անհամեմատ զիջում է ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին. այն ունի ընդամենը 1 հասարակական նշանակության շինություն Սարյան փողոցում (297 ք/մ), շարժական և թանկարժեք գույք չունի: Բանկում ունի 2 մլն 162 հազ. դրամ: ՀԱԿԿ եկամուտները ձևավորվում են կուսանդամների, նվիրատուների գումարներից և պետբյուջեից՝ ընդհանուր 5 մլն 259 հազ. դրամ:

ՕԵԿ-ի միակ անշարժ գույքը Երևանի Աբովյան փողոցում 765 ք/մ տարածքն է: Կուսակցությունն ունի ՎԱԶ 2107 (1990 թ.) և Opel Vectra (2002 թ.) մակնիշների մեկական ավտոմեքենաներ, թանկարժեք գույք, բաժնեմաս կամ ներդրում չունի, իսկ բանկում 1 մլն 36 հազ. դրամ է հաշվեհամարին: Այս կուսակցության տարեկան եկամուտը կազմել է 13.2 մլն դրամ, որից պետբյուջեից՝ 4 մլն 633 հազ. դրամ, կուսակցության անդամներից՝ 8 մլն 650 հազ. դրամ:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը, որ կազմված է «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ժողովրդավարական ուղի» և «Շրջադարձ» կուսակցություններից, անշարժ, շարժական կամ 8 մլն դրամը գերազանցող որևէ գույք, ներդրումներ չունի: Եկամուտների բաժինը միայն «Ժառանգությունը» և «Ժողովրդավարական հայրենիքն» են լրացրել, այն էլ, իրենց մրցակիցների համեմատ, շատ ավելի փոքր գումարներ: Մասնավորապես, «Ժառանգությունն» անցած 1 տարում ստացել է 25 մլն 666 հազ. դրամ նվիրատվություններ, 4 մլն 387 հազ. դրամ՝ պետբյուջեից, իսկ «Ժողովրդավարական հայրենիքը»՝ 290 հազ. դրամ կուսանդամավճար և 250 հազ. դրամ նվիրատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում