Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը շարունակում է բանակցել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ՝ մասնագետի պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:
Մյունխենյան ակումբի հետ իսպանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Բավարիա»-ի ղեկավարները պատրաստ են տարեկան 17 մլն ֆունտ աշխատավարձ առաջարկել Գվարդիոլային: Նոր պայմանագիրը մինչև 2018 թվականը ժամկետ կունենա:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Գվարդիոլան կարող է կարիերան շարունակել Անգլիայում՝ գլխավորելով «Չելսի»-ն կամ «Մանչեսթեր Սիթի»-ն:








































