Շոտլանդիայում կրճատվել է գիհի քանակը` հայտնի շոտլանդական ջինի հիմնական բաղադրիչ տարրի: Այս մասին հաղորդում է բրիտանական Plantlife պարբերականը:
Բույսերի 80 տոկոսը մահացել է անհայտ հիվանդության պատճառով: Ջին արտադրողները գիհի մատակարարներ գտել են այլ երկրներում, սակայն դա միայն մասնակիորեն է լուծում խնդիրը: Շոտլանդական գիհն ունի համի և բույրի սեփական երանգները:
Եթե բուսաբաններին չհաջողվի վերականգնել գիհի պոպուլյացիան, ապա շոտլանդական ջինի յուրօրինակ համն անցյալում կմնա:











































