Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Բրյուսելը բազմաթիվ խնդիրներ է տեսնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում

Եվրոպական հանձնաժողովն այսօր հրապարակելու է Եվրամիությանը անդամակցել ցանկացող երկրների վերաբերյալ տարեկան զեկույցները:
Թուրքիան ԵՄ անդամության թեկնածուներից է, սակայն պաշտոնական Բրյուսելը այդ երկրի հետ կապված դեռ բազմաթիվ խնդիրներ է տեսնում, մասնավորապես` Կիպրոսի չլուծված հարցը, Թուրքիայում մամուլի ազատության բացակայությունը և լրագրողների հետապնդումը:
Թուրքիայի վերաբերյալ հրապարակվելիք զեկույցն արդեն տեղադրված է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում, ու չնայած Եվրահանձնաժողովն արձանագրում է, որ ավելացել են բաց և ազատ բանավեճերը այնպիսի զգայուն թեմաների վերաբերյալ, ինչպիսին հայկական ու քրդական հարցերն են կամ փոքրամասնությունների իրավունքները, այնուամենայնիվ, մամուլի ազատության վիճակը շարունակում է խնդրահարույց մնալ Թուրքիայում, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Զեկույցում ասված է, որ ահաբեկչության դեմ պայքարի և մամուլի մասին օրենքները «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար քրեական պատիժ նախատեսող տխհրահռչակ 301 հոդվածի հետ միասին օգտագործվել են Թուրքիայում մամուլի ազատությունը սահմանափակելու համար:
Մյուս խնդիրները, որ արծարծված են հրապարակվելիք փաստաթղթում, ներառում են դատական համակարգի անկախության հարցը, «Էրգենեկոն»-ի գործը, լրագրողների դեմ հարուցված քրեական գործերն ու մշակութային անկախության խնդիրները:
Սահմանադրական բարեփոխումները, որ Թուրքիայում այս տարվա սեպտեմբերին են անցկացվել և ուղղված են երկրի ժողովրդավարացմանը, Եվրահանձնաժողովը ընդհանուր առմամբ դրական է գնահատել, սակայն դիտորդները նշել են, որ կատարված փոփոխությունները կարող են տանել հասարակության իսլամականացմանը:
ԵՄ տարեկան զեկույցի վերաբերյալ թուրքական մամուլի արձագանքը Hurriyet Daily News պարբերականը բնորոշում է «խլացուցիչ լռություն» արտահայտությամբ` հավելելով, որ քննադատական այս զեկույցի առնչությամբ աղմուկի բացակայությունը խնդրահարույց է և ցույց է տալիս, որ թուրքական հասարակության շրջանում թուլացել է Եվրամիության հանդեպ հետաքրքրությունը: «Ցավոք սրտի, ոչ ոք այլևս լուրջ չի ընդունում Եվրամիությանը անդամակցելու գործընթացը», – մեկնաբանում է Hurriyet Daily News-ի հրապարակախոս Ֆերայ Թինչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում